Առողջապահություն 3.2010
Վաղ հասունություն
Քսանից երեսուն տարիքային շրջանից սկսվում է ընտանեկան և աշխատանքային ակտիվության սուբյեկտի ձևավորումը. երիտասարդն ընտանիք է կազմում, երեխաներ ունենում, մասնագիտություն է ձեռք բերում, կայուն աշխատանքի անցնում, յուրացնում ամուսնու, ծնողի, մասնագետի դերերը, միջանձնային հասուն փոխհարաբերությունների նորմերը:
Բնականաբար, այս խնդիրները լուծելու համար հոգեբանական և սոցիալական հասունության որոշակի մակարդակ է անհրաժեշտ: Այս շրջանում հոգեկան և կենսաբանական համակարգերը, այդ թվում` վերարտադրողականը, հասնում են զարգացման գագաթնակետին, ինչը ուժի, կարողության զգացողություն է արթնացնում և երիտասարդին դրդում խնամվողից խնամողի կարգավիճակի անցնելուն:
Ըստ ժամանակակից հետազոտությունների, մտածողությունն այս տարիքում որակական նոր թռիչք է ապրում. ի հայտ է գալիս, այսպես կոչված` դիալեկտիկական մտածողություն, որի կարևորագույն հատկանիշներից են հակադրությունների էության ըմբռնումը և դրանց միավորումը: Այլ կերպ ասած` հակադրություններն սկսում են ընկալվել ոչ թե որպես իրար բացառող, այլ իրար լրացնող իրողություններ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ և համարժեք ընկալել իրականությունը: Այս շրջանում մարդն սկսում է պատասխանատվություն զգալ ուրիշների համար, աստիճանաբար հաղթահարվում են մինչ այդ իշխող եսակենտրոնությունը` էգոցենտրիզմը, երբ ամեն ինչի կենտրոնը ինքն էր, իր խնդիրներն ու շահերը: Հետզհետե սկսում են առօրեական դառնալ ու գիտակցվել ծնող դառնալու պահանջմունքը, որը, թերևս, այս տարիքային փուլում հիմնական շարժիչ ուժն է: Միևնույն ժամանակ տեղի են ունենում կյանքի երևույթների արժեքների նորովի վերագնահատում, բնութագրում, վերաիմաստավորվում են սեփական կյանքը, փոխհարաբերությունները շրջապատի մարդկանց հետ, մարդն ավելի իրատես և նպատակաուղղված է դառնում:
Այս տարիքին բնորոշ կարևոր հատկանիշներից են մասնագիտությունների ոլորտում որոնումներն ու ինքնահաստատման փորձերը: Երիտասարդները հաճախակի են փոխում մասնագիտությունը կամ նույն մասնագիտության ոլորտը, աշխատավայրը: Փնտրտուքների այս շրջանը չափազանց կարևոր է, և մեծերը չպետք է մեղադրեն երիտասարդներին փոփոխականության համար: Բուռն որոնումներն ու ինքնահաստատման փորձերը օգնում են, որ երիտասարդը գտնվի իր, և ոչ թե ուրիշի տեղում, իսկ դա երջանկության կարևորագույն պայմաններից է: Այս որոնումները սովորաբար ավարտվում են 25-30 տարեկանում, երիտասարդները վերջնականորեն գտնում են իրենց տեղը, հասկանում, թե ինչ են ուզում և ինչ չեն ուզում, ինչ կարող են անել և ինչը` ոչ, որ ոլորտում կկարողանան կայանալ և որում` ոչ:
Այս տարիքի մյուս հատկանիշներից է զուգընկերների հաճախակի փոփոխությունը: Ըստ որում, մինչև 25 տարեկանը, հատկապես տղաները, քիչ են մտածում ամուսնության մասին, ավելի շատ տրվում են հաճույքների և սովորում ինտիմ հարաբերություններ կառուցել: Փորձարարության այս փուլը նույնպես շատ կարևոր է, քանի որ նրանք ծանոթանում են հակառակ սեռի առանձնահատկություններին, նրանց հետ համատեղ կյանքով ապրելուն:
Սիրային փորձարարությունը նույնպես ավարտվում է 25-30 տարիքային շրջանում, երիտասարդները կարծես հագենում են անհոգ, ազատ կյանքից, ձգտում են ընտանեկան ապրելակերպին, ցանկանում երեխա ունենալ, աշխատանքային ոլորտում էլ քիչ թե շատ կայացած են լինում, ինչը մեծացնում է սոցիալական ինքնավստահությունը: Քսանհինգ տարեկանից հետո ամուսնությունների քանակը կտրուկ աճում է, ըստ որում, սա բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին, այլև անցյալին, ասենք, Պլատոնի ժամանակաշրջանին:
Այս տարիքում ամուսնությունները, սովորաբար, ավելի գիտակցված բնույթ են կրում, քան ավելի վաղ ամուսնությունները, ընտրությունն ավելի հասուն է լինում, հիմնվում է ոչ միայն զգացմունքների, այլև բանականության վրա: Ամուսնանալուց հետո երիտասարդները սկսում են յուրացնել ընտանեկան դերերը. սովորում են լինել ամուսին/կին, ծնող: Ըստ որում, կարևոր է հիշել, որ ամուսիններն են միմյանց դարձնում լավը կամ վատը, ի սկզբանե լավ կամ վատ ամուսին չի լինում: Ցավոք սրտի, շատ նորապսակներ այս հանգամանքը խորը չեն գիտակցում, ինչի հետևանքով ընտանիքում հաճախ լուրջ տարաձայնություններ են առաջանում:
Ծնողի դերի յուրացումն էլ որոշակի դժվարությունների հետ է կապված, հատկապես այն դեպքում, երբ տանը մեծեր չկան, որ սովորեցնեն, թե ինչպես վարվել երեխայի հետ: Հատկապես հայրերն են դժվար յուրացնում ծնողի դերը, քանի որ շատերի մեջ կա այն սխալ մտայնությունը, թե դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Մինչդեռ, եթե հայրերը չեն մասնակցում դաստիարակության գործընթացին, երեխայի մեջ կարող են բացասական երևույթներ ի հայտ գալ:
05.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ